ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ուշ երեկոյան անձամբ կդիմավորի Ռուսաստանի նախագահին՝ ինքնաթիռի մոտ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ակնկալվում է, որ Պուտինը Ալյասկա կժամանի Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ։
Թռիչքից առաջ նա Մագադանում ծաղիկներ է խոնարհել Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի համագործակցությանը նվիրված հուշակոթողի մոտ, որը մարմնավորում է ամերիկացի և սովետական զինվորների ձեռքսեղմումը։