ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Ալյասկա՝ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին, որը կարող է որոշել ոչ միայն Ուկրաինայի պատերազմի ընթացքը, այլև եվրոպական անվտանգության ճակատագիրը։
Ամերիկյան պատվիրակության կազմում են երեք նախարարներ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը:
Associated Press-ի փոխանցմամբ՝ նախագահը թռիչքից առաջ լրագրողների հետ չի խոսել, սակայն իր Truth սոցիալական ցանցում գրել է՝ «Խաղադրույքները բարձր են»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու գերտերությունների առաջնորդները նախ դեմ առ դեմ կբանակցեն՝ միայն թարգմանիչների ներկայությամբ, ապա նրանց կմիանան պատվիրակությունների անդամները, իսկ հանդիպման ավարտին կլինի Թրամփ -Պուտին համատեղ մամուլի ասուլիս։