Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասկայում սպասվող բանակցություններից առաջ։ Ըստ նրա՝ հարվածները շարունակվում են, քանի որ ոչ միայն դրանք դադարեցնելու հրաման չկա, այլև չկա որևէ նշան, որ Ռուսաստանը պատրաստվում է է խաղաղության։
«Նրանք սպանում են նաև բանակցությունների օրը։ Եվ սա շատ բան է ասում», - սոցցանցում գրել է նա՝ հավելելով, որ ռուսական զինուժը հարվածել է Սումիին, Դնեպրոպետրովսկին, Զապորոժիեին, Խերսոնին և այլ բնակավայրերի։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ երեկ ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ քննարկել են պատերազմը դադարեցնելու հարցը, բոլորը համաձայնել են՝ պատերազմը պետք է արդար ավարտ ունենա։
«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արդյունավետ աշխատել պատերազմն ավարտելու համար։ Մենք հույս ունենք, որ Ամերիկան ուժեղ դիրքորոշում կունենա։ Ամեն ինչ կախված կլինի դրանից՝ ռուսները հաշվի են նստում ամերիկյան ուժի հետ։ Հենց ուժի հետ»,- գրել է Զելենսկին։