Մատչելիության հղումներ

Մակրոն. Եվրոպացիները Թրամփին հարցնելու են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցնելու են, թե որքանով է նա աջակցում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին:

«Արդյոք ես կարծում եմ, որ Պուտինը խաղաղությո՞ւն է ուզում: Կարծում եմ՝ պատասխանը «ոչ» է, - հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը՝ ընդգծելով, - Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգվի»:

XS
SM
MD
LG