Իսրայելի բանակի շտաբի պետը հայտարարել է, որ կենտրոնանալով Գազայի վրա՝ շարունակում են պատերազմի հաջորդ փուլի ծրագիրը:
«Մենք կպահպանենք «Գեդեոնի կառքերը» գործողության թափը: Մենք կշարունակենք հարվածել մինչև Համասի վճռական պարտությունը», - ասել է Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը:
Գազայում լայնածավալ գործողությունը, որը Իսրայելի բանակը անվանել է «Գեդեոնի կառքեր», սկսվել է մայիսի կեսերին։
Ի պատասխան՝ Համասը հայտարարել է, որ ծրագրերը կհանգեցնեն «բնաջնջման և զանգվածային տեղահանման նոր ալիքի»։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում նոր հարձակողական պլանը հաստատելու մասին, որով նախատեսված է վերահսկողության տակ վերցնել պաղեստինյան անկլավը։