Մատչելիության հղումներ

եթերում Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Ալյասկայում

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում բանակցությունները շարունակվեցին շուրջ երեք ժամ

Նախագահները հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշ հարցեր դեռ պետք է համաձայնեցվեն

Պուտինը հույս հայտնեց, որ Կիևում ու ԵՄ մայրաքաղաքներում «չեն տորպեդահարի այսօր ձեռք բերված համաձայնությունները»

Թրամփը պատրաստվում է հանդիպման արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահին ու եվրոպացի դաշնակիցներին

Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասկայի բանակցություններից առաջ։

Պուտինի համար անհնար կլինի լիովին խուսափել անհարմար թեմաներից

BBC-ն գրում է, որ երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանի նախագահը չէր եղել մի վայրում, որտեղ այդքան շատ անկախ լրագրողներ կան, որոնք չեն վերահսկվում Կրեմլի կողմից։



Ռուսական մամուլի աշխատանքը, որը սովորաբար ճանապարհորդում է նախագահի հետ, շատ է տարբերվում է նրանից, թե ինչպես են ամերիկացի լրագրողները լուսաբանում իրադարձությունները։ Չարտոնված կամ անհարմար հարցեր գրեթե երբեք չեն տրվում։

Գործակալությունը նշում է, որ այսօր լրագրողները հասցրին Պուտինին հարցեր ուղղել, ինչպիսիք են՝ «ե՞րբ եք դադարեցնելու խաղաղ բնակիչների սպանությունը», և «ինչո՞ւ պետք է Թրամփը վստահի Ձեր խոսքերին»։

«Հնարավոր չէ իմանալ, թե արդյոք Ռուսաստանի նախագահը լսե՞լ է հարցերը, բայց եթե նա դուրս գա մամուլի ասուլիսի, անհնար կլինի լիովին խուսափել անհարմար թեմաներից»,- նշում է BBC-ին։

Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Ավելի ուշ կանցկացվեն ընդլայնված կազմով խորհրդակցությունները։

Մի քանի լուսանկար նրանց հանդիպումից՝ օդանավակայանում




Բանակցությունները մեկնարկեցին

Բանակցությունները մեկնարկել են։



Լրագրողներին մի պահ թույլ տվեցին մտնել այն սենյակ, որտեղ անցկացվում են բանակցությունները, և հարցեր էին հնչեցնում հրադադարի, բանակցություններին Ուկրաինայի նախագահի հնարավոր մասնակցության մասին, ինչպես նաև այլ հարցեր, որոնք աղմուկի մեջ դժվար էր հասկանալ։ Սակայն հարցերին չպատասխանեցին, համենայն դեպս դրանք լսել չէին, միայն շնորհակալություն էին հայտնում լրագրողներին իրենց աշխատանքի համար, ապա խնդրեցին դուրս գալ սենյակից։

Մի պահ, կարծես աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը անգլերենով նույնիսկ բղավեց՝ բոլորը դո՛ւրս գան սենյակից։

Վլադիմիր Պուտինը կարծես պատասխանում էր հարցերից մեկին, սակայն աղմուկի մեջ ոչինչ չէր լսվում։


Կայացավ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների ձեռքսեղմումը:

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը միաժամանակ իջան իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կայանված օդանավերից, ինչից հետո ՌԴ նախագահը կարմիր գորգի վրա քայլելով մոտեցավ ամերիկացի պաշտոնակցին, ով ողջունեց նրան, կայացավ նախագահների ձեռքսեղմումը:


Ձեռքսեղմումից հետո երկու առաջնորդները քայլեցին կարմիր գորգի վրայով, մի պահ կանգ առան Alaska 2025 գրությամբ բեմահարթակի վրա, լուսանկարվեցին, կրկին տեղի ունեցավ ձեռքսեղմում, ինչից հետո և նստեցին ավտոմեքենան, որը նրանց կտեղափոխի բանակցությունների վայր։

Մինչ նախագահները քայլում էին, լրագրողները մի քանի անգամ Պուտինից հետաքրքրվեցին, թե արդյոք կհամաձայնի հրադադարին։ Ռուսաստանի նախագահը, սակայն, չպատասխանեց հարցերին։

Լրագրողների հարցերն անպատասխան թողեց նաև Թրամփը:


Պուտինը ժամանել է Ալյասկա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ալյասկայի Անքորիջ քաղաք՝ մասնակցելու ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովին։

ԱՄՆ նախագահը դեռ չի իջել Air Force One ինքնաթիռից, բայց սպասվում է, որ նրանք կհանդիպեն Ռուսաստանի նախագահի ինքնաթիռի աստիճանների մոտ։

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայի մասին


Էլմենդորֆ-Ռիչարդսոնի համատեղ բազան ԱՄՆ ռազմաօդային ուժերի և բանակի բազա է, որը գտնվում է Ալյասկայի հարավ-արևելքում՝ Անքորիջից մի փոքր հյուսիս։


Միավորված բազան կառուցվել է 2010 թվականին: Մինչ այդ դրանք երկու առանձին կառույցներ են եղել՝ բանակին էր պատկանում Ֆորտ Ռիչարդսոնը, իսկ ռազմաօդային ուժերին՝ Էլմենդորֆի ռազմաօդային բազան:


1941 թվականին Փերլ Հարբորի վրա հարձակումից հետո Ֆորտ Ռիչարդսոնը նաև ծառայել է որպես 104 մարդու համար նախատեսված ճամբար՝ ըստ Էլմենդորֆ-Ռիչարդսոնի համատեղ բազայի մշակութային ռեսուրսների պատմության քարտեզի։ Ճամբարը բաց է եղել 1941-1943 թվականներին։

Այստեղ է 1971 թվականի սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյի և ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հանդիպումը։

Ալյասկայում վերջին պատրաստություններն են հանդիպումից առաջ:


Բանակցություններին Պուտինի հետ կմասնակցեն Ուշակովն ու Լավրովը

ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններին նախագահ Պուտինից բացի ռուսական կողմից կմասնակցեն նրա արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, CNN-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դժվար է մարսել» այն, որ Պուտինին կարմիր գորգով են դիմավորելու․ եվրոպացի դիվանագետ

Վլադիմիր Պուտինին դիմավորելու համար Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ավիաբազայում կարմիր գորգ են փռել։

Եվրոպացի դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ, CNN-ին ասել է, որ «դժվար կլինի մարսել» այն, որ Վլադիմիր Պուտինին Ալյասկայում կարմիր գորգով են դիմավորելու՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը դեռ շարունակում է պատերազմը Ուկրաինայում։

«Հաշվի առնելով այն սարսափները, որոնք Պուտինի ուժերը ամեն օր պատճառում են Ուկրաինային, նման վերաբերմունքը դժվար կլինի մարսել», - ասել է դիվանագետը։

Երեկ էլ Անքորիջում մի քանի հարյուր մարդ դուրս էր եկել ցույցի՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ Պուտինի այցի։ «Մենք դեմ ենք մեր նահանգ ավտորիտար բռնապետերի հրավիրելուն... Պուտինը ռազմական հանցագործ է և տեղ չունի ամերիկյան հողում», - ասել էր Stand UP Alaska կազմակերպության ղեկավար Էրին Ջեքսոն-Հիլը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG