Մատչելիության հղումներ

Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Ալյասկայում

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում բանակցությունները շարունակվեցին շուրջ երեք ժամ

Նախագահները հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշ հարցեր դեռ պետք է համաձայնեցվեն

Պուտինը հույս հայտնեց, որ Կիևում ու ԵՄ մայրաքաղաքներում «չեն տորպեդահարի այսօր ձեռք բերված համաձայնությունները»

Թրամփը պատրաստվում է հանդիպման արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահին ու եվրոպացի դաշնակիցներին

Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասկայի բանակցություններից առաջ։

Թրամփի և Պուտինի հանդիպումը չի լինի դեմ առ դեմ

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը չի լինի դեմ առ դեմ, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, հանդիպմանը կմասնակցեն նրանց խորհրդականները։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նախագահական ինքնաթիռում լրագրողներին հայտնել է, որ բանակցությունների երկկողմանի մասի համար Թրամփին կմիանան պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։

Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ավիաբազայում նախապատրաստական վերջին աշխատանքներն են արվում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ։

Լրատվամիջոցների համար առանձնացված սենյակի Էկրաններին ցուցադրվում են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի կունենա ավելի ուշ։

Մամուլի ասուլիսը տեղի կունենա «Ձգտելով խաղաղության» գրությամբ պաստառի ֆոնին։ Ըստ BBC-ի՝ առաջնորդները, կարծես, լավատեսորեն են տրամադրված այսօրվա բանակցություններին։

Մինչ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները դեմ առ դեմ հանդիպում են առաջին անգամ վեց տարվա ընթացքում, ահա թե ինչ է պետք իմանալ:


Պուտինը և Թրամփը կքննարկեն նաև գլոբալ ռազմավարական անվտանգությունը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները, բացի ուկրաինական հակամարտությունից, անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային, հայտնել է ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության աղբյուրը։

«Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, այն կշոշափվի», - նշել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով հարցին, թե այլ ի՞նչ հարցեր կան այսօրվա հանդիպման օրակարգում։

Ուկրաինական սահմանային Կրամատորսկի բնակիչները՝ Թրամփ-Պուտին հանդիպման մասին

ԱՄՆ նախագահի ինքնաթիռը՝ Air Force One-ը, վայրէջք է կատարել Անքորիջում։

Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազայում տեղական ժամանակով ժամը 11:30-ին:

Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում վայրէջք է կատարել «Ռոսիա» հատուկ նշանակության թռիչքային ջոկատի «Տու-214» ինքնաթիռը, տեղեկացնում է BBC Russian-ը։

Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Մագադանից, սակայն հայտնի չէ, թե ովքեր են ինքնաթիռում։

Ավելի վաղը հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան Ալյասկա գալը մեկնել է Մագադան։ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով մոտ ժամը 11:00-ին (19:00 GMT, Երևանի ժամանակով 23:00 )։

Ալյասկան հիմա տարածքով ամենամեծ նահանգն է ԱՄՆ-ում՝ հարուստ նավթով, ոսկով և շատ ուրիշ հանածոներով:

Այդ դեպքում ինչո՞ւ են ռուսներն այն վաճառել իրենց ռազմավարական մրցակցին: Նախ՝ ռուսներն ու ամերկացիները միշտ չէ, որ մրցակիցներ են եղել... 1730-ականներից հեռավոր այս տարածքը սկսեց ձգել արևմուտքցիներին, 40-ականներին Բերինգն ու Չիրիկովը եկան այն ուսումնասիրելու, ռուսները պարզեցին, թե ինչքան շատ հարստություն կա այստեղ, և խոսքը բնավ նավթի մասին չէ, այլ մորթու:

«Ազատության» հաղորդումն այս թեմայով՝ ստորև.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասյակում սպասվող բանակցություններից առաջ։ Ըստ նրա՝ հարվածները շարունակվում են, քանի որ ոչ միայն դրանք դադարեցնելու հրաման չկա, այլև չկա որևէ նշան, որ Ռուսաստանը պատրաստվում է է խաղաղության։

«Նրանք սպանում են նաև բանակցությունների օրը։ Եվ սա շատ բան է ասում», - սոցցանցում գրել է նա՝ հավելելով, որ ռուսական զինուժը հարվածել է Սումիին, Դնեպրոպետրովսկին, Զապորոժիեին, Խերսոնին և այլ բնակավայրերի։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ երեկ ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ քննարկել են պատերազմը դադարեցնելու հարցը, բոլորը համաձայնել են՝ պատերազմը պետք է արդար ավարտ ունենա։

«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արդյունավետ աշխատել պատերազմն ավարտելու համար։ Մենք հույս ունենք, որ Ամերիկան ուժեղ դիրքորոշում կունենա։ Ամեն ինչ կախված կլինի դրանից՝ ռուսները հաշվի են նստում ամերիկյան ուժի հետ։ Հենց ուժի հետ»,- գրել է Զելենսկին։

ԱՄՆ նախագահը ինքնաթիռում երկրորդ անգամ է շփվել լրագրողների հետ՝ հայտարարելով, թե ցանկանում է, որ արագ հրադադար հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Դոնալդ Թրամփը նշել է, որ դժգոհ կլինի, եթե այսօր Վլադիմիր Պուտինը չհամաձայնի հրադադարին։ «Չգիտեմ՝ այսօր կլինի՞, թե՞ ոչ, բայց եթե այսօր չլինի, ուրախ չեմ լինի»,- ասում է նա։

«Սա Եվրոպայի հետ կապ չունի,- հավելել է նա,- Եվրոպան ինձ չի ասում, թե ինչ անեմ, բայց նրանք ակնհայտորեն մասնակցելու են գործընթացին, ինչպես նաև Զելենսկին»։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հիմա գումար չի ծախսում Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, հակառակը, դեռ մի բան էլ գումար է աշխատում՝ ՆԱՏՕ-ից «մեծ, գեղեցիկ չեկեր» ստանալով զենք մատակարարելու համար։ «Բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ես այստեղ եմ, որպեսզի դադարեցնեմ սպանությունները», - ասել է նա։




Բեռնել ավելին

XS
SM
MD
LG