Փեզեշքիանը երկուշաբթի երկօրյա այցով կժամանի Հայաստան, ապա՝ Բելառուս

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի երկօրյա այցով կժամանի Հայաստան, ապա՝ Բելառուս, հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Մահդի Սանաեյը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, երևանյան այցի ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրություն, կողմերը նաև կքննարկեն հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես՝ տնտեսական դաշտում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիանը նախատեսում է երկու շաբաթից այցելել Հայաստան. Արաղչի