Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը. հանձնաժողովը եզրակացությամբ հանգել է նրան, որ «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ: Այդ բառը Հայաստանի վարչապետը մայիսի 30-ի ֆեյսբուքյան ստատուսում էր օգտագործել: Հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ վիրավորանք է վարչապետի օգտագործած «համբալ» բառը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս երկու եզրակացություններին հետևեց վարչապետ Փաշինյանի այսօրվա գրառումը. «Չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։
Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետև դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգևոր անվտանգության համար։ Իսկ հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ», - գրել է վարչապետ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը