Մոսկվան հույս ունի շարունակել երկխոսությունը Ալյասկայի գագաթնաժողովում

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ անցած շաբաթ Ռուսաստան այցի ընթացքում շատ բան է արվել, և ռուսական կողմը հույս ունի շարունակել այդ «օգտակար զրույցը» ուրբաթ օրը Ալյասկայում նախատեսված ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա արդեն ժամանել է Ալյասկա:

ԱՄՆ և ՌԴ նախագահներն այսօր հանդիպելու են՝ բանակցելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալյասկայում այսօր հանդիպում են Թրամփն ու Պուտինը