Կլինեն «շատ խիստ հետևանքներ», եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի դադարեցնել պատերազմը ուրբաթ օրվա հանդիպումից հետո, BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը նշել է, որ կա Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ երկրորդ հանդիպման հնարավորություն, որը, նրա խոսքով, «ավելի արդյունավետ» կլինի, քան ուրբաթ օրը նախատեսված հանդիպումը։
«Առաջին հանդիպման ժամանակ ես պատրաստվում եմ պարզել, թե որտեղ ենք մենք և ինչ ենք անում», - ասել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է. «Ես կցանկանայի դա անել գրեթե անմիջապես, և մենք կունենանք արագ երկրորդ հանդիպում նախագահ Պուտինի, նախագահ Զելենսկու և իմ միջև, եթե նրանք ցանկանան ինձ այնտեղ ընդունել»։
Օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում հանդիպում կունենա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա Անքորիջի ռազմաբազայում, մինչ այդ ԵՄ մի քանի երկիր է հանդիպել Թրամփի հետ