Իրանը «բաց աչքերով» հետևում է զարգացումներին. Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ «Հարավային Կովկասի տարածաշրջանը մեր և տարածաշրջանի երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի համար ունի զգալի քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակություն… Մենք բաց աչքերով ուշադիր հետևում ենք զարգացումներին», - տեղական ռադիոալիքին տված հարցազրույցում ասել է Բաղային:

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ արտաքին միջամտությունը և տարածաշրջանից դուրս ուժերի ներկայությունը միայն կխորացնեն աշխարհաքաղաքական բարդությունները և որևէ կառուցողական նպատակի չեն ծառայի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը ջանում է փարատել Թեհրանի և Մոսկվայի մտահոգությունները