«Համաս»-ի բանագնացները Գազայում հրադադարի նոր առաջարկ են ստացել

Գազայի հատված

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի բանագնացները Գազայում հրադադարի նոր առաջարկ են ստացել Կահիրեում՝ 60-օրյա հրադադար՝ պատանդների ազատ արձակման դիմաց։

«Առաջարկը շրջանակային համաձայնագիր է մշտական հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- AFP-ին ասել է պաղեստինցի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Նրա խոսքով՝ այժմ «Համաս»-ը ներքին խորհրդակցություններ կանցկացնի»՝ միջնորդներից ստացված առաջարկը քննարկելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտարարում է, որ ռազմական ծրագիրը «կենտրոնանում է» Գազայի վրա