Վոլգոգրադի մարզում խոցվել է ինը անօդաչու թռչող սարք. նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում հրդեհի բռնկման պատճառ են դարձել վայր ընկնող բեկորները։ Հրշեջները սկսել են հրդեհը մարել։ Նախնական տվյալներով՝ տուժածեր չկան, նշել է նա
Supernova+ տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ հրդեհը տեղի է ունեցել LUKOIL-Volgogradneftepererabotka նավթավերամշակման գործարանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 14-ի գիշերը չորս շրջաններում, Ղրիմում ու Սև և Ազովյան ծովերում խոցվել է 44 անօդաչու թռչող սարք։