Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը համոզմունք էր հայտնեց, թե Մելիքսեթյանն ի զորու չէ այս գործով արդար քննություն իրականացնել։
Այսօր սրբազանի գործով երկրորդ նիստն է։ Նախորդի ժամանակ դատարանը մերժել էր կալանքը փոխելու միջնորդությունը՝ ևս 10 օրով երկարացնելով սրբազանի անազատության մեջ մնալը։ Դատարանը մերժել էր նաև Միքայել սրբազանի վերաբերյալ գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին փոխանցելու միջնորդությունը, հետաձգել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։
Փաստաբանական թիմը կարծում է, որ դատարանը կատարում է իշխանության հրահանգը և նպատակ ունի ավարտել գործի քննությունը հնարավորինս շուտ։ Որպես փաստ ներկայացնում են 6 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված 4 նիստերը։
«Այս ձերբակալությունն իշխանությունների խարանն է, դա ինչո՞ւ է ձեզ պետք»,- ասաց սրբազանը՝ դիմելով դատավորին ինքնաբացարակի միջնորդությունը ներկայացնելիս:
Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք ներկայացվեց նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ դրանից մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում: