Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:
Դեպքի մասին այլ մանրամասներ ՊՆ-ը չի հայտնում:
Վահե Զաքարյանը Մարտունի քաղաքից էր. միակողմանի ծնողազուրկ էր՝ մայրը մահացել է:
Վահեն քույր և եղբայր ուներ:
«Պարտաճանաչ, զուսպ , պատասխանատու տղա էր, հրաշալի դաստիարակություն ստացած», - ասում է Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը: Վահեն բնագիտական առարկաներով էր շատ հետարքրվում: Դպրոցն անցյալ տարի էր ավարտել:
Պարկեշտ, օրինակելի ընտանիքից էր, պատմում է Ավետիսյանը:
Տնօրենի խոսքով՝ Վահեի առողջությունը դպրոցում չի քննարկվել, նման հարց երբեք չի եղել:
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են՝ զորակոչվում են նաև առողջական խնդիրներով երիտասարդներ: Անցած յոթ ամսում բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան13 դեպքերից 4-ը, իսկ 2024-ին՝ 36-ից 5-ը զինվորների առողջական խնդիրների հետևանք են եղել: