Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսայ Օվերչուկը:
Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ ինքն էլ հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ քննարկելու ԵԱՏՄ-ում աշխատանքը:
Օվերչուկը հայտնել է, որ հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ քննարկելու է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը:
«Հաջորդ շաբաթվա վերջին նախատեսված է նաև հանդիպում ադրբեջանական կողմի հետ։ Մենք էլ այնտեղ այդ հարցերը (Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման-խմբ.) կդիտարկենք», - նշել է նա:
Փաշինյանը հուլիսի վերջին ևս այցելել էր Ռուսաստան՝ մասնակցելու Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:
Նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն անդրադարձել էր երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։