Մատչելիության հղումներ

Օմանը փոխադարձաբար ազատել է ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից


Օմանի կառավարությունը օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել է ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG